ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Փարիզ, որտեղ մասնակցելու է նոյեմբերի 10-11-ին անցկացվելիք «Փարիզի խաղաղության համաժողով 2023»–ին։
Համաժողովի բանախոսներն են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի «Խաղաղության համաժողովի» նախագահ Անխել Գուրիան եւ մի շարք այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։
Բանախոսների թվում ընդգրկված է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոյեմբերի 9-ին նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: