ՀՀ ԱԳՆ–ն օգտագործում է իր ամբողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, օր առաջ վերադառնան Հայաստան: Սրա մասին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Արտաքին գործերի նախարարությունը բոլոր միջազգային հարթակներում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, բարձրաձայնում է այդ խնդիրը»,– լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարարը։
Վահան Կոստանյանը հավաստիացրել է. որ թեպետ Լաչինի միջանցքի փակումից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձություններին միջազգային հանրությունն ադեկվատ չի արձագանքել, ՀՀ–ն շարունակելու է նրանց հետ աշխատել: