Իսրայելը կհայտնվի համաշխարհային հանրությունից մեկուսացման մեջ, եթե շարունակի խախտել միջազգային իրավունքը: Նման միտք է արտահայտել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա ընդգծել է, որ Իսրայելը պետք է լուրջ վերաբերվի միջազգային իրավունքի պահպանմանը։
Միշելը շեշտել է, որ Գազայի համատարած բռնազավթումը չի համապատասխանում միջազգային իրավունքին։
ԵՄ նախագահը միաժամանակ առաջարկել է պաղեստինյան պետության ստեղծման հարցը քննարկելու համար համաշխարհային ղեկավարների մասնակցությամբ առաջիկա շաբաթներին համաժողով հրավիրել:
Միշելի համոզմամբ՝ ԵՄ-ն պետք է առաջատար դեր խաղա այս հարցում եւ աջակցի երկու պետությունների սկզբունքի կենսագործմանը՝ առաջարկելով դրա իրագործման օպերատիվ ծրագիր։