ՌԴ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերին 40 տոննա մարդասիրական օգնությունն առաջիկա օրերին Երեւան կուղարկվի:
Դրա մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Խոսնակը հավելել է, որ մարդասիրական օգնությունը ներառում է նաեւ շարժական էլեկտրակայան, որը կարող է էլեկտրաէներգիա ապահովել տասնյակ տների:
Ըստ Զախարովայի՝ օգնությունը կլինի եւս մեկ մարդասիրական քայլ՝ աջակցելու, ինչպես դիվանագետը հույս ունի, «ժամանակավոր տեղահանվածներին»։