Բելգիայի փոխվարչապետ Պետրա դը Սաատերը կառավարությանը կոչ է արել հետաքննել Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները եւ պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ։
Նա նշել է, որ Եվրամիությունը պետք է անհապաղ դադարեցնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը, որը կնքվել է երկու կողմերի միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերը խթանելու նպատակով։
Դը Սաատերը նաեւ երկու նոր սահմանափակումներ է առաջարկել Թել Ավիվի նկատմամբ. նախ թույլ չտալ պաղեստինյան բռնազավթված տարածքներից ապրանքների ներմուծումը, ապա զինյալ վերաբնակիչներին, քաղաքական գործիչներին եւ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու զինվորներին արգելել մուտք գործել ԵՄ: