Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Տաշքենդում հանդիպում են ունեցել։
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա լուծման քայլերը: Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր։
Էրդողանը կարեւորել է, որ իսլամական աշխարհը համատեղ դիրքորոշում ընդունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ եւ մեծացնի ճնշումը Իսրայելի վրա։
Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել նաեւ Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը: