ՀՀ ԱԳ նախարարը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանության խնդրին։
Արարատ Միրզոյանը Օդրի Ազուլեին իր մտահոգությունն է հայտնել հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ: Նա նշել է մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով։