«Ալիք Մեդիայի» ընթերցողը հավանաբար հիշում է Բոստոնում ապրող 88-ամյա նկարչուհի Մարգարիտա Ավետյանին ու նրա ծաղկանկարները:
Կհիշի նաեւ 11 երեխաների մայր Աշխենին ու նրա համերաշխ ընտանիքին, որ չնայած դժվար կյանքին՝ չեն հուսահատվում եւ չեն բողոքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում է վիրավոր զինվորներին |
Տիկին Մարգարիտան, որ հոգով-սրտով հայրենիքում է, իր ունեցածից էլ մշտապես բաժին է հանում հայրենակիցներին, այս անգամ բազմազավակ ընտանիքին օգնելու պատրաստակամություն է հայտնել: Նրա ուղարկած տաք հագուստը, քաղցրավենիքը եւ բազմաթիվ այլ նվերները Աշխենի երեխաների օրը տարբեր եւ տոնական դարձրին:
««Ալիք Մեդիայի» հոդվածից էի իմացել տիկին Մարգարիտայի մասին, դիտել էի նրա մասին տեսանյութը, շատ էի հիացել նրանով: Երբեք չէի մտածի, որ ինչ–որ կերպ կառնչվեմ նրա հետ: Անչափ ուրախ եմ, որ իր պես հայրենակից ունենք արտասահմանում»,- հուզված ասաց Աշխենն ու խնդրեց հաղորդել տիկին Մարգարիտային, որ ինքն ու իր զավակները Աստծուց խնդրելու են, որ տատին երկար կյանք ու առողջություն տա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՄեկ երեխան թանկ է, տասնմեկը տասնմե՛կ անգամ է թանկ |
Հիշեցնենք, որ տիկին Մարգարիտան ապրում է Բոստոնում: Առաջին անգամ ջրաներկը ձեռքն է վերցրել 2020 թվականին՝ 85 տարեկանում: Որ 100-ից ավելի կտավներ կունենար, առավել եւս կցուցադրվեր Բոստոնի արվեստի ցուցասրահում, երբեք չէր մտածել: Վաճառված կտավների ամբողջ հասույթը նա նվիրաբերել է 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին եւ հստակ որոշել, որ այսուհետ էլ ինչքան հասույթ ունենա վաճառքից, նվիրաբերելու է հայրենակիցներին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։