2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նատիք Ալիշովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ Տիգրանակերտի Արքայական աղբյուրներից:
Լուսանկարներից երեւում է, որ Փանահ խանի կողմից կառուցված մզկիթին հարավից կից տարածքում հողային աշխատանքներ են ընթանում:
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում անցկացնող monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանցի հնագետների աշխատանքների ընթացքում միջին չափի կոպտատաշ քարերից շարված պատի հատվածներ են բացվել: