Լոնդոնաբնակ փաստաբան Տաթեւիկ Գրիգորյանը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը՝ խաչքարը, ենթարկվել է վանդալիզմի: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Գրիգորյանը X-ի իր իր գրառման մեջ նշել է, որ սեպտեմբերի վերջին, երբ ներկա էր խաչքարի բացման արարողությանը, այդ պահին նկարել է միջոցառմանը ներկա թուրքական դրոշներով «գորշ գայլերի» ներկայացուցիչներին, որոնք ձեռքով ցուցադրել են ֆաշիստական նշանը։