Հարավային Ասիայում օդի որակի ինդեքսը հասել է 400-ի, ինչի հետեւանքով «փակվել է» մի քանի քաղաք, որոնցից վերջինը 13 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Լահորն է՝ Պակիստանում երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքը։
CNN-ը հայտնում է, որ Լահորում փակվել են դպրոցները, հասարակական զբոսայգիները, հանրախանութները եւ գրասենյակները։
Պակիստանի հարեւան Հնդկաստանում եւս օդի որակին առնչվող լուրջ խնդիրներ կան։ Անցյալ շաբաթվանից ծխամշուշով պատված է մայրաքաղաք Նյու Դելին: Դրա դեմ պայքարի համար մտադիր են արհեստական անձրեւ առաջացնել։
Բանգլադեշի՝ 10 միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաք Դաքայում եւս օդի աղտոտվածության բարձր մակարդակ է գրանցվել։ Օդում հայտնաբերված մասնիկները կարող են ազդել մարդու ճանաչողական ունակությունների եւ իմունային համակարգի վրա, ինչպես նաեւ առաջացնել թոքերի եւ սրտի հիվանդություններ։