Լեհական ընդդիմադիր երեք ուժեր ստորագրել են կոալիցիոն համաձայնագիր եւ մտադիր են կառավարություն ձեւավորել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սենատում։ Համաձայնագիրը կնքել են նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական կոալիցիան», «Երրորդ ուղի» միավորումը եւ «ձախերը»։
Լեհաստանի միացյալ ընդդիմությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի Դոնալդ Տուսկի թեկնածությունը։ Ընդդիմության կողմից Սեյմի խոսնակի հնարավոր թեկնածու է համարվում «Լեհաստան 2050» կուսակցության առաջնորդ Շիմոն Հոլովնիան։
Ավելի վաղ ներկայացրել էինք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որը հայտարարել էր վարչապետի երկու թեկնածուի մասին, ի վերջո որոշել է երկրի խորհրդարանի քննարկմանը ներկայացնել կառավարության գործող ղեկավարի թեկնածությունը։
Լեհական նորընտիր Սեյմի նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին։