Էլեկտրաշարժիչով մեքենաները, որոնց տարիքը չի գերազանցի 5 տարին, կազատվեն ԱԱՀ-ից եւս 1 տարով։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծին։ Էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը ԱԱՀ-ից ազատված էին մինչեւ 2024-ի հունվարի 1-ը։
Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ էլեկտրաշարժիչով մեքենաների ներմուծման համար ԵԱՏՄ որոշմամբ ՀՀ-ին 2022-ի համար սահմանվել էր 7000, 2023-ի համար` 8000 քվոտա։ Նա հավելել է, որ 2022-ին Հայաստան է ներմուծվել 3455 էլեկտրաշարժիչով մեքենա, իսկ 2023-ին 20 տոկոսով ավելի` 4195։
Ըստ նախարարի` որոշակի քննարկումներ են ընթանում ՀԷՑ–ի եւ լիցքավորման կայանների ղեկավարության միջեւ, թե ինչպես կարող են իրականացնել էլեկտրաշարժիչով մեքենաների լիցքավորման գործընթացը։