Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ երեք հիմնական սկզբունքի հիման վրա խաղաղության պայմանագիր կստորագրվի: Նոյեմբերի 10-ին՝ Փարիզի «Խաղաղության համաժողովի» ելույթի ժամանակ, սրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ էթնիկ զտումների հետեւանքով ավելի քան 500 հազար հայ այլեւս հնարավորություն չունի ապրելու իր հայրենիքում: Եվ շեշտել է, որ սա հայերի այն թիվն է, որոնք էթնիկ զտումների պատճառով վտարվել են Ադրբեջանից եւ դարձել փախստական:
«Նրանցից շուրջ 300 600-ը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 1990-ականների սկզբից Սումգայիթի, Բաքվի զանգվածային սպանությունների եւ հայատյացության հետեւանքով: Այդ ժամանակից ի վեր հայատյացությունը, ցավոք, դարձել է պետական քաղաքականություն Ադրբեջանում»,– նշել է Փաշինյանը։