Միացյալ Նահանգների հետաքննության դաշնային բյուրոն բջջային հեռախոսներ եւ iPad-ներ է առգրավել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսից նրա նախընտրական շտաբի դրամահավաքի հետաքննության շրջանակում: Դրա մասին պատմել է Նյու Յորքի քաղաքապետի փաստաբան Բոյդ Ջոնսոնը։
Դաշնային իշխանությունները հետաքննում են՝ արդյոք Էրիկ Ադամսի 2021-ի նյույորքյան նախընտրական շտաբը համաձայնության է եկել Բրուքլինի շինարարական ընկերության եւ թուրքական կառավարության հետ կեղծ դոնորների սխեմայով քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի համար արտասահմանյան գումարներ ներգրավելու հարցում: