ՄԱԿ-ը քվեարկել է պաղեստինյան տարածքներում, դրանց թվում՝ Արեւելյան Երուսաղեմում եւ Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրերը անօրինական ճանաչելու օգտին։
«Կողմ» է քվեարկել 145 երկիր, դրանց թվում՝ Ադրբեջանը։
Բանաձեւին «դեմ» են քվեարկել ԱՄՆ-ը, Կանադան, Իսրայելը, Հունգարիան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն։
«Հաստատվում է, որ բռնազավթիչ տերության կողմից սեփական քաղաքացիական բնակչության մի մասի տեղափոխումն իր զբաղեցրած տարածքներ ոչ այլ ինչ է, քան Ժնեւի չորրորդ կոնվենցիայի խախտում։ Արդարադատության միջազգային դատարանը պարզել է, որ Պաղեստինի բռնազավթված տարածքում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմը իսրայելական բնակավայրերը միջազգային իրավունքի խախտմամբ են կառուցվել»,-ասված է փաստաթղթում։
Նշվում է նաեւ, որ Իսրայելի վերաբնակեցման քաղաքականությունը, ներառյալ պաղեստինցի քաղաքացիներին եւ բեդվիններին պատկանող հողերի բռնագրավումը, ինչպես նաեւ վերոնշյալ հողրում բնական ռեսուրսների շահագործումը եւ Իսրայելի այլ գործողությունները հակասում են պաղեստինյան քաղաքացիական բնակչության շահերին: