Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետեւանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան։ Տեղեկությունը հայտնել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը:
Ավելի վաղ՝ 2020 թվականի պատերազմի հետեւանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում եւ Հադրութի շրջաններում, Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել 10 թանգարան` 17070 ցուցանմուշներով, եւ արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով: