Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը երկրի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորած պատվիրակության կազմում ժամանել է ԱՄՆ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակին մոտ կանգնած Strana-ի աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում գլխավոր հարցերից մեկը Վլադիմիր Զելենսկու եւ Դոնալդ Թրամփի միջեւ բանակցությունների կազմակերպումն է։
Հանրապետական մեծամասնության միջոցով Թրամփը ներկայում փաստացի վերահսկում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որն արգելափակում է Ուկրաինային միջոցների հատկացումը։ «Ուկրաինայում հասկանում են դա եւ, հետեւաբար, փորձում են ուղիղ զրույց կազմակերպել Թրամփի եւ Զելենսկու միջեւ»,- նշել է աղբյուրը։