Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը երկու ավիահարված են հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումներին պատկանող օբյեկտների վրա։ Ըստ Reuters գործակալության՝ թիրախներից մեկը եղել է հրամանատարական կետ, երկրորդը՝ զինապահեստ։ Պենտագոնը դեռ չի հաստատել տվյալ տեղեկությունը։
Իր հերթին, Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները ենթարկվել են հրթիռակոծության, ինչի հետեւանքով զինվորականներ են զոհվել։ Հարձակումը պատասխան էր Սիրիայի արեւելքում գտնվող թիրախներին ԱՄՆ-ի հարվածներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Դեյր էլ Զոր նահանգի Կոնիկո գազային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ 15 հրթիռ է արձակվել՝ թիրախավորելով ռազմական շտաբն ու զենքի պահեստները։ Ըստ Al Mayadeen-ի՝ առնվազն 10 ուղղաթիռներ վիրավոր ամերիկացի զինվորներին տեղափոխել են Իրաքի ռազմական հոսպիտալ: