Ֆրանսիայից Հայաստան Bastion զրահատեխնիկայի խմբաքանակը հասցնելու կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն տարածել է գերատեսչության հայտարարությունը։
«Խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի կողմից Հայաստան հարձակողական զրահատեխնիկա ուղարկելը։ Այն ծառայում է շուրջ 30 տարի Ադրբեջանի տարածքները բռնազավթած Հայաստանի ռազմական ներուժի եւ ըստ այդմ՝ տարածաշրջանում ապակառուցողական գործունեության ամրապնդմանը»,- ասված է հայտարարությունում։
Ըստ Ադրբեջանի՝ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։