Հյուսիսային Կորեան ներգրավված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեջ։ Դրա մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը։
Ըստ նրա՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը եւ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտությունն ուղղակիորեն եւ անուղղակիորեն կապված են Հյուսիսային Կորեայի հետ։
Յուն Սոկ Յոլը ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր ցանկացած սադրանքից ապահովագրվելու համար կոչ է արել ուժեղացնել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի համատեղ պաշտպանությունը։