Թուրքիան շարունակում է ակտիվ քայլեր անել Գազայում սրված իրավիճակի թուլացման ուղղությամբ։ Դրա մասին հայտարարել է Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ չբացառելով, որ այդ նպատակի իրագործման համար իր երկիրը կարող է համատեղ միջոցներ ձեռնարկել Իրանի հետ։
Էրդողանն ակնկալում է նաեւ այս շաբաթ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում տիրող իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերը։