Associated Press-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Թիմ Սքոթը որոշել է դուրս գալ նախագահական մրցապայքարից։
«Ընտրողներն ինձ հասկացրել են, որ իմ ժամանակը դեռ չի եկել»,- «Կիրակի գիշեր Ամերիկայում Թրեյ Գոուդիի հետ» հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է թեկնածուն։
Հարավային Կարոլինայի սենատորը որոշել է դադարեցնել ԱՄՆ հաջորդ նախագահ դառնալու մրցավազքը, քանի որ հարցումներում նրա վարկանիշում բարելավում չի եղել։
Ըստ գործակալության՝ սենատորն իր քարոզարշավը սկսեց ամենախոշոր բյուջեով, բայց այդպես էլ չկարողացավ գտնել իր լսարանին եւ առանձնանալ մյուս թեկնածուների շարքում։