ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հունաստանի մայրաքաղաքում հանդիպել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ղեկավար (EPLO) Սփիրիդոն Ֆլոգաիտիսի հետ:
Ըստ հանդիպող կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության՝ Գրիգոր Մինասյանը 2024-ի հունվարին Պորտուգալիայում մասնակցելու է EPLO-ի տնօրենների խորհրդի միջոցառմանը, որտեղ կներկայացնի Հայաստանում ծավալված Սահմանադրական բարեփոխումների ընթացքը: