Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ հաշվետու ժամանակահատվածում Երեւանում ապամոնտաժվել է 180 ինքնակամ տեղադրված գովազդային վահանակ։
Մասնավորապես հանվել են Աջափնյակում 7, Ավանում եւ Շենգավիթում 15-ական, Արաբկիրում 44, Դավթաշենում եւ Քանաքեռ-Զեյթունում 5-ական, Էրեբունիում 12, Կենտրոնում 40, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նորք Մարաշում 10-ական, Նոր Նորքում 17 արտաքին գովազդային վահանակներ: