Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իր վերահսկողությանն անցած տարածքների վերականգնման համար մինչ օրս ծախսել է շուրջ 11 միլիարդ մանաթ (կամ մոտ 6,5 միլիարդ ԱՄՆ դոլար)։
Դրա մասին հայտնել է հարեւան երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ Միլի Մեջլիսի նոյեմբերի 13-ի նիստում «Ադրբեջանի 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը քննարկելիս։