Իսրայելը ԱՄՆ-ի հետ քննարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ ծրագիրը։ Դրա մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը։ Նա ընդգծել է, որ Իսրայելի «դիրքորոշումն այն է, որ պաղեստինցիները ստիպված կլինեն կառավարել իրենք իրենց»։
Հերցոգը նաեւ հայտնել է, որ Թել Ավիվը չի պաշտպանի Պաղեստինի ինքնավարության դերն իր ներկայիս տեսքով:
Ըստ դեսպանի՝ Պաղեստինի ինքնավարությունը բարեփոխումների կարիք ունի։ Նա նաեւ ընդգծել է, որ Իսրայելը շահագրգռված չէ գրավել կամ կառավարել Գազայի հատվածը՝ մատնանշելով անվտանգությունը որպես պետության առաջնահերթություն:
«Մենք այստեղ ենք՝ վերացնելու Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի ռազմական սպառնալիքը եւ կրկին ու կրկին հարվածներ հասցնելու նրանց մարտական կարողությանը»,- շեշտել է Հերցոգը՝ հավելելով, որ Իսրայելի գործողությունները Գազայում «շատ նպատակային են»: