Ռուսական հումանիտար առաքելությունը ուսումնական գրականության մեծ խմբաքանակ՝ ավելի քան 53 հազար գիրք է նվիրել Հայաստանի դպրոցներին։
Մասնավորապես ընդգրկված են «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Երկրաչափություն» առարկաների դասագրքեր, որոնք տրվելու են ռուսերենով ուսուցում անցնող դպրոցներին։
Երեւանում դրանք կտրամադրվեն 27 դպրոցի: Դասագրքեր են հատկացրել նաեւ Արարատի, Շիրակի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի մարզերի դպրոցներին։