Եվրամիությունը պետք է ակտիվացնի համատեղ ջանքերը՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին: Բրյուսելում նախարարների հանդիպման ժամանակ դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան:
Ըստ նախարարի՝ խորհուրդը պետք է հաստատի նաեւ իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եվրոպական առաքելության հզորացման եւ խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով:
«Բրյուսելը հանդես է գալիս տարածաշրջանում իրական անվտանգության, վստահության եւ խաղաղության օգտին»,- ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը։