Նոյեմբերի 13-ին՝ Երեւանի ժամանակով 18:58:05-ին, հզոր երկրաշարժ է եղել թուրք-իրանական սահմանին եւ Ադրբեջանի Շարուր քաղաքից 29 կմ հարավ-արեւմուտք:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը եղել է 4.3 հզորության, 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ դեռեւս չկան:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ երկրաշարժը զգացվել է Հայաստանում, մասնավորապես` Արարատի եւ Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։