Եվրամիությունն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում, ինչպես նաեւ պարզեցնում է քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին անդրադառնալիս դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։
Բորելը Բաքվին կոչ է արել Եվրոպական խորհրդի նախագահի աշխատանքի հիման վրա վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի դեմ ցանկացած ոտնձգություն լուրջ հետեւանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար:
Ըստ ԵՄ բարձր հանձնակատարի՝ ԵՄ-ն անհրաժեշտ է համարում խաղաղության պայմանագրի կնքումը եւ պատրաստակամ է շարունակելու միջնորդական ջանքերը։