Հայաստանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին նոյեմբերի 14-ին ճեպազրույցում հայտարարել է, որ Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: «Մենք ցանկանում ենք՝ Հայաստանում խաղաղություն լինի, եւ հայերն էլ կարողանան խաղաղ ապրել միջազգայնորեն ճանաչված տարածքում»,- շեշտել է դեսպանը:
Դիվանագետն ընդգծել է, որ միջազգայնորեն ճանաչված տարածք ասելով նկատի չունի Արցախը, քանի որ այդ տարածքը երբեւէ չի համարվել Հայաստանինը: