Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջիկայում հեռախոսազրույցներ կունենա այն 45 երկրների ղեկավարների հետ, որոնք ձեռնպահ են քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Մերձավոր Արեւելքում հրադադարի հաստատման մասին բանաձեւին։
Ըստ թուրքական Yeni Şafak պարբերականի՝ Էրդողանը, մասնավորապես, մտադիր է զրուցել այն երկրների ղեկավարների հետ, որոնք ժամանակին Ռուսաստանի հետ հակամարտությունում անցել են Ուկրաինայի կողմը, սակայն հիմա Գազայի ճգնաժամի կարգավորման հարցում չեզոք են մնում։ Թուրքիայի նախագահը, ըստ պարբերականի, մտադիր է կենտրոնանալ աֆրիկյան երկրների վրա։ Բացի դրանից՝ Էրդողանը նախատեսում է զրուցել Ալբանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ։
Էրդողանը մտադիր է իր գործընկերներին հիշեցնել, որ Թուրքիան «հացահատիկի միջանցք» ստեղծելու իր նախաձեռնությամբ «շատ երկրների է փրկել պարենային ճգնաժամից», եւ կխնդրի այն պետություններին, որոնք աջակցել են Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, Պաղեստինի հարցում լռություն չպահպանել»։