Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի նշանակած 15 տարվա ազատազրկման պատիժը։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը հորդորել նախագահ Ալիեւի վարչակարգին անհապաղ ազատ արձակել իր իրավասության տակ գտնվող բոլոր հայերին եւ զերծ մնալ որեւէ օգնություն ցուցաբերելուց, որը կարող է խորացնել Արցախում ցեղասպանության զոհերի տառապանքները կամ դրդել Ադրբեջանին ագրեսիայի ցանկացած անօրինական գործողության»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի դատարանը 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։