ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հարյուրավոր աշխատակիցներ նախորդ շաբաթ ստորագրել էին բաց նամակ, որում ԱՄՆ վարչակարգին հորդորել են նպաստել Գազայի հատվածում կրակի դադարեցմանը: Այլախոհների հուշագրի մասին տեղեկությունը շուտով հայտնվել էր հենց Պետդեպում։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ընդունելով Պետդեպարտամենտում հասունացած տարաձայնությունները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի մոտեցման վերաբերյալ, պատասխան նամակ է ուղղել նամակի հեղինակներին:
«Գերատեսչությունում ոմանք կարող են համաձայն չլինել մեր մոտեցումներին կամ սեփական տեսակետն ունենալ: Մենք ականջ ենք դնում այդ տեսակետներին։ Այն, ինչի առթիվ մտահոգություն եք հայտնում, մեր քաղաքականության հիմքում է»,-ասված է Բլինքենի պատասխան նամակում:
Պետքարտուղարը նաեւ ներկայացրել է նախորդ շաբաթ Մերձավոր Արեւելք եւ Ասիա կատարած իր ուղեւորության մասին: Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգների «գլխավոր նպատակը նույնն է՝ հնարավորինս արագ վերջ տալ այս սարսափելի հակամարտությանը»: Պետքարտուղարը նշել է, որ պետք է նաեւ ընդունել Իսրայելի անվտանգության իրավունքը՝ կրկնելով, որ «չափազանց շատ պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել: