Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն արձագանքել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության եւ Հայաստանին պաշտպանելու վերաբերյալ ԵՄ արտաքին հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի՝ նոյեմբերի 13-ին արած հայտարարությանը՝ մեղադրանքներ հնչեցնելով ԵՄ դիվանագիտության ղեկավարի հասցեին։
«Նոյեմբերի 13-ին Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում Ադրբեջանին ուղղված Բորելի մեղադրանքները միտումնավոր խեղաթյուրում են տարածաշրջանային իրողությունները, բոլորովին անհամարժեք են եւ անընդունելի»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: Նա նշել է, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է: «Ցանկացած անբարյացակամ գործողություն ոչ թե դրական արդյունքի կբերի, այլ համարժեք պատասխան կստանա»,-շեշտել է Հաջիզադեն։