Ադրբեջանի հետ առնչություն ունեցող սուբյեկտները տեղեկատվական մանիպուլյատիվ արշավ են անցկացրել, որն ուղղված է եղել Ֆրանսիայի հեղինակությանը վնաս հասցնելուն` կասկածի ենթարկելով 2024 թվականին Օլիմպիական խաղերն ընդունելու նրա կարողությունները:
Ըստ Reuters գործակալության՝ Արտերկրի թվային միջամտությունից պաշտպանության ֆրանսիական ծառայությունը (Viginum) իր զեկույցում Ադրբեջանին առնչվող սուբյեկտներին մեղադրել է 2024 թվականին Փարիզում անցկացվելիք Օլիմպիական խաղերի նախաշեմին Ֆրանսիայի հեղինակությանը վնասելու փորձերի համար: Զեկույցում կազմակերպությունը նշել է, որ նշված սուբյեկտները տեղեկատվա-քարոզչական մանիպուլյատիվ արշավ են իրականացրել հուլիսի 26-27-ին:
«Ըստ Viginum-ի հաշվետվության՝ արձանագրվել է X (նախկին Twitter) ցանցում տեսանյութերի տարածում, որտեղ կոչ են անում բոյկոտել 2024 թվականի փարիզյան օլիմպիադան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Reuters-ը նշում է, որ Viginum-ի հաշվետվությունը հրապարակվել է Փարիզի եւ Բաքվի միջեւ լարվածության աճի եւ հարաբերությունների վատթարացման պայմաններում։