Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա:
Դրա մասին նոյեմբերի 14-ի ճեպազրույցում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն։
Արման Եղոյանը վստահեցրել է, որ դա քաղաքական որոշում է, եւ եվրաինտեգրման գործընթացը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ Նա հավելել է, որ Հայաստանը 1991-ից եվրաինտեգրման փուլում է։ Երկու համաձայնագիր կնքեցինք իրենց հետ 1996-1997 թվականներին եւ դարձանք Եվրոպայի խորհրդի անդամ: «Կան բազմաթիվ այսպիսի կետեր, ու այստեղ ոչ մի հակասություն չկա»,– նշել է Եղոյանը։