Politico-ի տվյալներով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Մայք Ջոնսոնը չի աջակցելու Ուկրաինայի հերթական ֆինանսավորման փաթեթի ընդունմանը։
Ըստ պարբերականի՝ Ջոնսոնը պաշտոնը ստանձնելիս հրապարակավ հայտարարում էր, թե Իսրայելին եւ Ուկրաինային օգնությունը «կկիսի»։
Ավելի վաղ 93 հանրապետականներ, նրանց թվում՝ Ջոնսոնը, քվեարկել էին Կիեւին տրամադրվող օգնությունը դադարեցնելու օգտին: Politico-ն նշում է, որ ըստ ամենայնի՝ նրանք չեն շեղվի իրենց ընտրած ուղուց: