Ուկրաինայում պատերազմը կարող է ձգվել եւս 5 տարի: «Արեւմտյան պաշտոնյաներն աստիճանաբար առաջ են քաշում նման տեսակետ՝ բացատրելով, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան պատրաստ չեն զիջումների գնալու»,- նշում է The Economist պարբերականը։
«Ուկրաինական պատերազմի շնորհիվ շատերը պարզեցին՝ որքան զինամթերք է ծախսվում խոշորամասշտաբ պատերազմներում, ինչպես նաեւ որքան սուղ են Արեւմուտքի զինանոցներն ու դրանք համալրելու միջոցները»,- գրում է պարբերականը։