Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։
Ռուսաստանը խանդում էր Եվրամիությանը
Իրականում Ռուսաստանը միշտ ամեն ինչ արել է, որ Հայաստանն Արեւմուտքի հետ երբեւէ չմերձենա, նույնիսկ այն հարցերում, որտեղ այդ մերձեցումը շահեկան էրն եւ նույնիսկ այն հարցերում, որը միգուցե այդքան էլ չէր խանգարում հայ-ռուսական հարաբերություններին։
Իմ սիրած թեման, իհարկե, ասոցացման համաձայնագիրն է Եվրամիության հետ, որը միանշանակ, իմ համոզմամբ, չէր նշանակում կամ-կամ։ Դա նշանակում էր հենց այն եւ-եւ-ը, որի մասին խոսում էի, այսինքն՝ մենք առեւտրային ոլորտում հավասարեցնում էինք հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն՝ Ռուսաստանի հետ մենք արդեն ունեինք ազատ առեւտրի պայմանագիր, եւ նույն պայմանագիրը մենք փաստորեն ունենում էինք նաեւ Արեւմուտքի հետ։