Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Եվրամիության նպատակը՝ մեկ միլիոն զինամթերք տեղափոխել Կիեւ, անհասանելի է:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ԵՄ-ի խոստացած 1 միլիոն արկերի՝ Կիեւին մատակարարելու հետաձգումը բացատրել է Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության եւ պահեստների տխուր վիճակով, ինչպես նաեւ անտեղի վարչարարությամբ։