«Իսրայելը ժողովրդավարական երկիր է եւ երկիր, որը հավատարիմ է մարդու իրավունքներին եւ միջազգային իրավունքին եւ գործում է իրավիճակին համապատասխան: Ուստի Իսրայելի հասցեին մեղադրանքներն անհեթեթ են»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նոյեմբերի 14-ին անցկացված մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի օրինակարգությունը կասկածելի է, քանի որ Գազայում ծավալած Իսրայելի ռազմական գործողություններում ֆաշիզմի երանգ կա: