UNRWA-ն՝ Մերձավոր Արեւելքում պաղեստինյան փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը, հայտնում է, որ տարբեր հիվանդությունների դեպքերի թիվը զգալիորեն աճել է պաշարված եւ գնդակոծված Գազայում։
Դրա մասին հայտարարել է UNRWA-ի ներկայացուցիչ Քազեմ Աբու Խալաֆը։ Նա ասել է, որ մաշկի հիվանդությունների ավելի քան 13 հազար դեպք է գրանցվել մաքուր եւ խմելու ջրի բացակայության պատճառով:
Խալաֆը նաեւ նշել է, որ մինչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում լուծի դեպքերի աճ կա, որոնք հոկտեմբերի 7-ից հասել են շուրջ 33 հազարի: Մինչդեռ ամբողջ 2023-ի ընթացքում՝ մինչեւ սեպտեմբերի վերջ, գրանցվել էր ընդամենը նման 2000 դեպք: