ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտնել է, որ Պենտագոնն արդեն սպառել է Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացված միջոցների 95%-ը։
«Մենք Ուկրաինային աջակցելու կրիտիկական կետում ենք, ուստի չափազանց կարեւոր է անհապաղ որոշում ընդունել ԱՄՆ նախագահի՝ Կոնգրես ուղարկված լրացուցիչ հարցման վերաբերյալ, որը նախատեսում է ֆինանսավորման աջակցություն Ուկրաինային եւ Իսրայելին»,- ընդգծել է Միլլերը։