«3+3» հարթակի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը պարզ է՝ երկիրը չի մասնակցել, չի մասնակցում եւ չի մասնակցելու այս ձեւաչափին»,- ասել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։
Նա ընդգծել է, որ Վրաստանը շատ լավ համագործակցություն եւ երկկողմ հարաբերություններ ունի հարեւան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։
Մեկնաբանելով Վրաստանի տարածքով Հայաստանին սպառազինություն մատակարարելու հարցը՝ նախարարը նշել է, որ Վրաստանը Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվելու տարանցման գործառույթից։
Նա համոզմունք է հայտնել, որ ցանկացած երկիր իրավունք ունի ունենալու պաշտպանական ուժեր, ձեռք բերելու այնպիսի զենք եւ զինամթերք, որը թույլատրված է միջազգային պայմանագրերով: «Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին հնարավորություն ընձեռվի օգտագործելու մեր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններով»,- շեշտել է Վրաստանի արտգործնախարարը։