Երեւանը տվեց Լոնդոնի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ առաջին նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել։
Շուտով կսկսի աշխատել Հայաստանի սահմանների կառավարման կարողությունների աջակցությունը՝ ուղղված անվտանգության եւ միգրացիայի հարցերի լուծմանը: Նշվում է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում հանրային ծառայությունների թվայնացմանը եւ արդիականացմանը, ոստիկանական ուժերում գենդերային հավասարության բարելավմանը։
Պաշտպանության ոլորտում Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության առնչությամբ կողմերն ակնկալում են նոյեմբերի վերջին անցկացնել գլխավոր շտաբների միջեւ բանակցությունների հերթական՝ վեցերորդ փուլը:
Կողմերը նաեւ համակարծիք են Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա յուրաքանչյուր երկրի իրավազորության լիակատար հարգանքի վրա հիմնված՝ տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացման հարցում: