ԱՄՆ-ը գաղտնաբար շարունակում է մեծացնել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության ծավալը: Տեղեկությունը հայտնում է ամերիկյան Bloomberg-ը՝ հղում անելով ձեռքի տակ եղած Պենտագոնի փաստաթղթերին։
Ըստ Bloomberg-ի՝ Միացյալ Նահանգները շարունակում է զինել Իսրայելին՝ ի հեճուկս Գազայի հատվածում քաղաքացիական զոհերից խուսափելու վերաբերյալ հրեական պետության ղեկավարությանն ուղղված հրապարակային կոչերի:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արդեն սկսել է մատակարարումները. հոկտեմբերի վերջին Իսրայելը ստացել է 30 մմ տրամաչափի 36 հազար ռազմամթերք, մոտ 2 հազար Hellfire հրթիռ՝ «AH-64E Apache» հարվածային ուղղաթիռների համար, 1,8 հազար «M141» նռնակ, արձակող սարքեր և 3,5 հազար գիշերային տեսողության սարքեր։