Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանն ու պարեկություն արել Տավուշի մարզում։
ԵՄ առաքելության X-ի էջում արված գրառման մեջ նշվում է, որ այցը կազմակերպել է Իջեւանում գործող առաքելության գրասենյակը։