Ադրբեջանում Իսլամական Հանրապետության դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին նոյեմբերի 15-ին ողջունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի ինքնիշխանությանը:
Իրանցի դիվանագետը շեշտել է, որ Իրանի սկզբունքային դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին:
«Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովումն իմաստ ունի միայն Ադրբեջանի ինքնիշխանությամբ եւ օրենքներով»,- X սոցցանցի (նախկին Թվիթեր) իր գրառման մեջ նշել է դեսպանը։